Արշակունյաց պողոտայում երթևեկելի հատվածում 24-ամյա երիտասարդ է վրաերթի ենթարկվել. վարորդը հեռացել է դեպքի վայրից

Փետրվարի 15-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել վրաերթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածում հայտաբերել են Դ․ Ս․-ի (ծնված 1997 թ․) դին․ քաղաքացուն վրաերթի ենթարկող վարորդը և ավտոմեքենան տեղում չեն հայտնաբերվել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։