COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 54 միլիոնը

 Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 54 մլն 328 հազարը: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 մլն 318 հազարից: Ապաքինվել է ավելի քան 37 միլիոն 871 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 11 մլն 226 հազար 038 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 251 հազար 256 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 8 մլն 814 հազար 902-ի, մահերինը՝ 129 հազար 674-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 5 մլն 848 հազար 959 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 165 հազար 673: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիայում հաստատված դեպքերի թիվը 1 մլն 954 հազար 599 է, վարակի հետևանքով մահերինը՝ 44 հազար 246: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որն առանձնանում է 1 մլն 903 հազար 253 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 32 հազար 834 մարդ:

Իսպանիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը  1 մլն 492 հազար 608 է, վարակի հետևանքով մահերի թիվը կազմում է 40 հազար 769: Վարակվածների թվով տասնյակում են, Մեծ Բրիտանիան Արգենտինան, Կոլումբիան, Իտալիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 749 հազար 525 վարակվածության ընդհանուր, 41 հազար 034 մահվան դեպքով: Թուրքիան 25-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 411 հազար 055 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 11 հազար 418 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 76 հազար 658-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 669 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 61-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 338 է, որից ապաքինվել է 81 հազար 319-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 215-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։