Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ. Տեսանյութ

Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության հաղորդագրությունն ու հրապարակած տեսանյութը։