Համալիրի մոտ նռնակ է հայտնաբերվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 9-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ.:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Հայտնաբերվել է «РГ-42» տեսակի կոռոզիայի ենթարկված ձեռքի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացվել: