Փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանպարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ, եղանակային պայմաններից ելնելով, շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանպարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։

«Ռուսաստան գնացող բեռնատարների մուտքն հայ-վրացական սահմանին այս պահին արգելվել է միայն վերը նշված պատճառով։

Դեպի Լարս տանող ճանապարհի բացվելուն պես, բեռնատարները հնարավորություն կունենան հատել հայ-վրացական սահմանը»։