Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը կկալանավորվի․ Factor.am

Քասախ համայնքի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայր Արա Մկրտչյանը կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և որպես խափանման միջոց ընտրել կալանքը։ Այս մասին Factor.am-ին տեղեկացեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Հիշեցնենք՝ Արա Մկրտչյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։

Մասնավորապես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել: