Պահանջում ենք, որ ասեն՝ Սևանա լճում լողալը վտանգավոր չէ․ տնտեսվարողները բողոքի ակցիա են անցկացնում

Պահանջում ենք, որ ասեն՝ Սևանա լճում լողալը վտանգավոր չէ․ տնտեսվարողները բողոքի ակցիա են անցկացնում
Պահանջում ենք, որ ասեն՝ Սևանա լճում լողալը վտանգավոր չէ․ տնտեսվարողները բողոքի ակցիա են անցկացնում

Այսօր վաղ առավոտից Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը։

Նրանք հայտարարում են, որ մեծ վնասներ են կրում, քանի որ ամռան այս սեզոնին մարդիկ չեն գալիս Սևանա լճում հանգստանալու․ բոլորի մոտ կա վախի զգացողություն, որ Սևանա լճի ջրի կանաչելը վնասակար օրգանիզմի համար ու թունավոր:

«Բա եթե թունավոր է, ինչպե՞ս է վարչապետը գալիս Սևանա լճում լողալու կամ ինչպե՞ս են ուտում Սևանա լճի ձուկը։ Մենք ամեն օր ենք Սևանա լճում լողում»,- ասաց  տնտեսվարողներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի հայտարարվի՝ Սևանում լողալը վտանգավոր չէ, պահանջում են նաև հանդիպում առողջապահության և շրջական միջավայրի նախարարների հետ։ Նշենք, որ այս պահին նրանք շարժվում են դեպի Երևան-Սևան ճանապարհի՝ «ԳԱԻ պոստ»-ի հատված՝ բողոքի ակցիան այնտեղ շարունակելու համար։

Factor.am–ը փորձեց տնտեսվարողների բարձրաձայնած խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանից: Համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ Սարգիս Մուրադյանն այս պահին շտապ խորհրդակցոսւթյուն է հրավիրել: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ևս խնդրի վերաբերյալ խորհրդարկցություն է անցկացնում։