Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական համերգը չի կայանա. ԵՊՀ

Այսօր առավոտյան Երևանի պետական համալսարանի առաջին մասնաշենքի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել, որի պատճառը դեռևս հայտնի չէ։

Ըստ նախնական տվյալների՝ կան երեք վիրավորներ և մեկ զոհ։

Այս մասին հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունից՝ ցավակցելով  դժբախտ պատահարի զոհի հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:

«Տեղեկացնում ենք նաև, որ այսօր՝ ժամը 15։00-ին նախատեսված տոնական համերգը՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան, չի կայանա»,-ասված է հաղորդագրության մեջ: