Մեկնարկել է դատավորների արտահերթ ժողովը

Մեկնարկել է դատավորների արտահերթ ժողովը
Մեկնարկել է դատավորների արտահերթ ժողովը

Այսօր Երևանում անցկացվում է դատավորների արտահերթ ժողով:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի 2019 թվականի մայիսի 22-ի հրամանով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում գումարվել է ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը:
Հայաստանի 234 դատավորից արտահերթ ժողովին մասնակցում են 135-ը: Նիստը դռնփակ է անցկացվում: