Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել

Գյումրու համայանքապետ Վարդան Ղուկասյանը, որը կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքի առնչությամբ ձերբակալվել է, կոչով դիմել է գյումրեցիներին։

«Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ, Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։ Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։

Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։ Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»։