Համավարակն արագանում Է. ԱՀԿ-ն հայտնել Է կորոնավիրուսով 10 մլն վարակվածների մասին

Հեղինակ MediaLab

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը հաշվարկներ Է կատարում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ պետությունների պաշտոնական իշխանությունների տվյալների հիման վրա, հունիսի 29-ի երեկոյան հաղորդել Է, որ աշխարհում ախտահարվածների թիվը գերազանցել Է 10 միլիոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ 10-միլիոնանոց սահմանագծի հաղթահարման մասին տեղեկացրել Է ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը, որի հաշվարկները հիմնված են տարբեր բաց աղբյուրների տվյալների վրա: Ամբողջությամբ վերցված, ինչպես նշել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը, համավարկն առայժմ սոսկ արագանում Է: Համաճարակի Էպիկենտրոն Է մնում Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի տարածաշրջանը. վարակումների եւ մահացու վախճանների ամենամեծ քանկությունը գրանցված Է ԱՄՆ-ում եւ Բրազիլիայում, կորոնավիրուսի առավել վարակումներով երկրների մեջ են մտնում նաեւ Պերուն, Չիլին եւ Մեքսիկան:

Ասիայում առավել անբարեհաջող իրավիճակ Է ստեղծվել Հնդկաստանում, որտեղ մայիսի վերջից ի վեր շարունակվում Է ախտահարվածների եւ կորոնավիրուսի պատճառով մահացածների քանակի արագ աճը, ինչպես նաեւ Իրանում, Պակիստանում եւ Թուրքիայում:

Վարակի տեղային բռնկումներ են արձանագրվել Եվրոպայի մի շարք երկրներում: Աֆրիկայում կորոնավիրուսից ամենամեծ չափով տուժել են մայր ցամաքի հակադիր ծայրերում գտնվող Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Եգիպտոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: