Ծովահրեշը (спрут) պետք է արմատախիլ արվի մեր կյանքից ու վերջ. Արթուր Սաքունց

ՀՔԱՎ նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է.

«Կազմակերպված քրեական խմբավորումները ժողովրդավարության և մարդու իրավունքների համակարգերի թիվ մեկ մարտահրավերներն են, որոնք գոյութնուն ունեն միմիայն տարատեսակ կոռուպցիոն մեխանիզմների, կոռումպացված պաշտոնատար անձանց, ժողովրդավարական և մարդու իրավունքների արժեքներից զուրկ տարատեսակ քաղաքական, հասարակական գործիչների որպես մաֆիայի խոսնակների աջակցության շներհիվ։

Երբ պետությունը ջանքեր է գործադրում կազմակերպված քրեական խմբավորմանգործունեության տարածքները կրճատելու ուղղությամբ,ապա այդ խոսնակներն սկսում են անհանգստանալ և մտահոգվել։

Տեսել ենք,գիտենք, թե ովքեր ինչպես են դիրքավորվել պետության զավթման ժամանակահատվածում և զարմանալի չէ ներկայիս խանգառմունքները։

Ծովահրեշը (спрут) պետք է արմատախիլ արվի մեր կյանքից ու վերջ»։