Վահե Գրիգորյանի այսօրվա ընտրությունը լավագույն օրինակն է մյուսների ընտրության համար․ Վահե Գրիգորյան

Վահե Գրիգորյանի այսօրվա ընտրությունը լավագույն օրինակն է մյուսների ընտրության համար․ Վահե Գրիգորյան
Վահե Գրիգորյանի այսօրվա ընտրությունը լավագույն օրինակն է մյուսների ընտրության համար․ Վահե Գրիգորյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Շնորհավորենք Վահե Գրիգորյանին: Նա անցավ դժվար ճանապարհով. վեճերի, չկամության, կասկածների տարակարծություններիղ միջով բաց ճակատով, թափանցիկ ու բաց, պատրաստ լսել բոլոր հարցերն ու տալ դրանց պատասխանները: Նա իր բարձր հեղինակությունը ձեռք է բերել աշխատանքով,հետևողականությամբ, մարդկանց հետ շփվելու եզակի կուլտուրայով, արդարամտությամբ: Նրա մասնագիտական կարողությունները ևս հայտնի են հանրությանը: Վերջին տարիներին աշխատել է Լոնդոնում հայտնի և ոչ միայն, մարդու իրավունքների ամենահայտնի գրասենյակներից մեկում: Այս ամենը տեղավորվում է Վահեի համեստության մեջ: Վահե Գրիգորյանի այսօրվա ընտրությունը լավագույն օրինակն է մյուսների ընտրության համար»: