Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քվեարկել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ: Նիստն այսօր ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«1 կողմ, 35 դեմ: Որոշումը չի ընդունվել», – պատգամավորների քվեարկությունից հետո ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:

Վրաստանում մարտի 7-ից շարունակվող զանգվածային ցույցերից հետո իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանե կուսակցությունը և օրինագիծը նախաձեռնող ,Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժումը մարտի 9-ին հետ էին կանչել օրենքի նախագիծը։

Օրինագծով նախատեսվում էր օտարերկրյա ազդեցության գործակալներ ճանաչել ԶԼՄ-ները և հասարակակական կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման 20 %-ն արտերկրից է: Գործընթացն ավարտելու համար խորհրդարանը պետք է քվեարկությամբ տապալեր առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: