«Հեռացի՛ր». Յուրահատուկ նվեր Սերժ Սարգսյանին՝ արվեստագետներից

«Հեռացի՛ր». Յուրահատուկ նվեր Սերժ Սարգսյանին՝ արվեստագետներից
«Հեռացի՛ր». Յուրահատուկ նվեր Սերժ Սարգսյանին՝ արվեստագետներից

Այսօր՝ հունիսի 30-ին, իր ծննդյան օրը «յուրահատուկ» նվեր է ստացել ՀՀ նախագահ ՍերԺ Սարգսյանը:
Ծննդյան 58-ամյակի կապակցությամբ «Արտ-լաբորատորիա» արվեստագետների խմբի անդամներն նախագահն «Հեռացիր» վերտառությամբ սպիտակ տորթ են «մատուցել»՝ հենց նախագահական նստավայրի դիմաց:
Այս մասին տեղեկացնում է http://www.epress.am կայքը:
«Նախագահականի մոտ նրանք որոշել են չերգել ավանդական անգլիական շնորհավորական երգը, քանի որ երեկ երեկոյան մահացել էր հունիսի 17-ին «Հարսնաքար» համալիրում ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանը,-գրում է կայքը:
Արվեստագետները երկու-երեք րոպե լուռ կանգնել են նախագահի նստավայրի մոտ և հեռացել են` տորթը թողնելով դարպասների դիմաց»:
Իսկ երբ ոստիկանները պահանջել են հետ տանել տորթը, արվեստագետները պատասխանել են, որ «Նվերը հետ չեն վերցնում»:

Կայքի հաղորդմամբ, արվեստագետները ոստիկաններին հավելյալ տեղեկություններ են հաղորդել տորթի մասին. «իսկական և ուտելու է` բիսկվիտ կրեմով 40 հոգու համար», շնորհակալություն են ասել, եւ հեռացել:

© Medialab.am