195 նոր դեպք, 11 մահ․ Կորոնավիրուսի հաստատված դեպքերը ՀՀ-ում 13325-ն են

Առողջապահության նախարարության տվյալներով, հունիսի 8-ին Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերը կազմել են 13325․ մեկ օրվա ընթացքում դրանք աչել են 195-ով։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 13325 (+195)
Առողջացածներ – 4099 (+85)
Փաստացի բուժվողներ -8943 (+99)
Ընդհանուր թեստեր – 70000 (+829)
Մահվան ելքեր – 211 (+11)
Մահվան ելքեր այլ պատճառով –72

Նշենք, որ ավելի վաղ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարել էր, որ նոր տվյալները հաստատված դեպքերի վերաբերյալ ավելի քիչ կլինեն, քանի որ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնի լաբորատորիան փակ է լինելու՝ ախտահանում իրականացնելու համար։