Նիկոլ Փաշինյանը լքեց ԱԺ դահլիճը՝ պահանջելով հրավիրել Տարոն Մարգարյանին ու Սուրիկ Խաչատրյանին

Նիկոլ Փաշինյանը լքեց ԱԺ դահլիճը՝ պահանջելով հրավիրել Տարոն Մարգարյանին ու Սուրիկ Խաչատրյանին
Նիկոլ Փաշինյանը լքեց ԱԺ դահլիճը՝ պահանջելով հրավիրել Տարոն Մարգարյանին ու Սուրիկ Խաչատրյանին

Ազգային ժողովում Երևանի և մարզերի 2015 թվականի բյուջետային հատկացումների հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բոյկոտեց քննարկումն ու հայտարարեց, որ կներկայանա դահլիճ միայն այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կներկայանան այս քննարկումներին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա ԱԺ նախագահի կարգադրությունը և կազմված ժամանակացույց, որում նշվում է, որ բյուջեի նախագծի […]

Ազգային ժողովում Երևանի և մարզերի 2015 թվականի բյուջետային հատկացումների հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բոյկոտեց քննարկումն ու հայտարարեց, որ կներկայանա դահլիճ միայն այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կներկայանան այս քննարկումներին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա ԱԺ նախագահի կարգադրությունը և կազմված ժամանակացույց, որում նշվում է, որ բյուջեի նախագծի քննարկմանը պետք է մասնակցեն բոլոր մարզպետներն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նա ասաց, որ երեք տարի է՝ այս դահլիճում բյուջեի նախագծի քննարկմանը ինքը չի տեսել Տարոն Մարգարյանին ու Սուրիկ Խաչատրյանին: Այնինչ, մյուս մարզպետները պարտաճանաչ ժամանում են: «Այսինքն՝ ստացվում է, որ ամենակռուտոյ պաշտոնյաները չեն գալիս ոչ պրիստիժնի տեղեր, գալիս են ոչ արտոնյալները: Միգուցե նրանք, ովքեր գիտության թեկնածու են կամ պատմագիտության դոկտորի աստիճան ունեն, նրանց հարմար չէ նման քննարկումներին մասնակցնելը»,- ասաց Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ: