Բակո Սահակյանը Արցախի ՔԿ նախագահին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ստորագրել է հրամանագիր՝ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: