«Մեր այս որոշման պատճառը գրպանահատության դեպքերի կտրուկ աճն է». Արտակ Զեյնալյան

«Մեր այս որոշման պատճառը գրպանահատության դեպքերի կտրուկ աճն է». Արտակ Զեյնալյան
«Մեր այս որոշման պատճառը գրպանահատության դեպքերի կտրուկ աճն է». Արտակ Զեյնալյան

Կառավարության նիստում այսօր հավանության արժանացած օրենքների նախագծերով կքրեականացվի գրպանահատությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ մեջբերելով վիճակագրությունը:

«Կառավարության նիստում այսօր հավանության արժանացած օրենքների նախագծերով կքրեականացվի գրպանահատությունը: Մեր այս որոշման պատճառը գրպանահատության դեպքերի կտրուկ աճն է, որոնք կազմում են գողությունների բոլոր դեպքերի մոտ 65 տոկոսը։ Այն ներառում է նաև տրանսպորտում գողության դեպքերը (պայուսակներից և այլն)։

Որպեսզի պատկերն ավելի պարզ ու համոզիչ լինի, ներկայացնեմ ընդամենը մի քանի վիճակագրական տվյալ: Այս տարիներին քրեական վարույթ է իրականացվել 5160 անձի նկատմամբ, որոնցից 4049-ի նկատմամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, 776-ի նկատմամբ՝ կարճվել, որից 309-ը՝ դիմողի բողոքի բացակայամբ պայմանավորված:

Քրեական պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 119 անձ։
Ավելին, 2015-2018թթ ընթացքում առկա են դեպքեր, երբ միևնույն անձինք տասնյակ անգամները, ընդհուպ՝ 121 անգամ, քրեական վարույթով ներգրաված են եղել գողության հատկանիշներով (առավելապես կատարված գրպանահատության եղանակով): Պետք է նկատի ունենալ, որ գրպանահատության դեպքերի իրական քանակը, դրանց զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քանի որ զոհերի միայն մի մասն է դրա մասին հայտնում իրավապահ մարմիններին:

Ի դեպ նշեմ, որ մեր քաղաքացիներին սպառնացող այս վատ երևույթի դեմ պայքարի դրոշակակիրներից մեկն ու նախագծի հեղինակն իմ տեղակալ Արտակ Ասատրյանն է»,-տեղեկացնում է նախարարը: