Ոտի վրա այդպիսի հարցերի չեմ պատասխանում. Վաղարշակ Հարությունյան

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հրաժարվեց խոսել ՀՀ զինված ուժերում բարեփոխումների մասին: «Ոտի վրա այդպիսի հարցերի չեմ պատասխանում», -ասաց Հարությունյանը՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե ի՞նչ է նախատեսվում անել զինված ուժերի բարեփոխումների շրջանակում:

Նաև հավելեց, որ առաջիկայում բոլոր հարցերին պատասխաններ կտա: