Շիրակի մարզում նախատեսվում է «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցել. Էկոնոմիկայի նախարարություն

Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, նախատեսվում է «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցել, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

««Չոր նավահանգիստը» նախագծված է որպես բազմաֆունկցիոնալ, բազմամոդալ հանգույց սպասարկելու համար այն տարածաշրջանային և միջազգային ընկերություններին, որոնք պահանջում են մաքսային գործընթացները համախմբելուն ուղղված մանրակրկիտ գործառնական ընթացակարգ, որը կարող է նպաստել գործառնական ծախսերի նվազեցմանը:

«Չոր նավահանգիստի» վերաբերյալ նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Խնդրում ենք ակտիվ մասնակցել հանրային քննարկմանը, ներկայացնելով Ձեր առաջարկները e-draft համակարգում, իսկ հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին»,- ասվում է հաղորդագրության մեջ։