Վարդան Ղուկասյանի որդուն զինծառայությունից խուսափելու համար մեղադրանք է առաջադրվել

Վարդան Ղուկասյանի որդուն զինծառայությունից խուսափելու համար մեղադրանք է առաջադրվել
Վարդան Ղուկասյանի որդուն զինծառայությունից խուսափելու համար մեղադրանք է առաջադրվել

ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն զինծառայությունից խուսափելու գործով մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Մեղադրանքներ են առաջադրվել՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական  զորակոչերից խուսափելու համար Ս.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։