ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ուսանողների եկամտահարկը ուսման վարձի համար փոխհատուցելու նախագիծը

ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով մագիստրատուրայում, առկա ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և աշխատող ուսանողների եկամտահարկը ուսման վարձի համար փոխհատուցելու երկար սպասված նախագիծին: Երկրորդ ընթերցումից հետո՝ մարտ ամսին, այն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ»:

Հիշեցնենք, որ նախագծի հեղինակը պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն են: