«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներն ԱԻՆ-ում պարգևատրվել են

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի, տարածքում տեղի ունեցած ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողությունը:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով նրանց հանձնվել են շնորհակալագրեր և պատվոգրեր: Արարողությունն անցկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունում, պարգևները հանձնել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:

Պարգևատրվել են մի շարք քաղաքացիներ, ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների, Հայկական կարմիր խաչի ընկերության, «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական կազմակերպության, շինարարական կազմաակերպությունների, ձեռնարկությունների ներկայացուցիչները, Արաբկիր, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները՝ Արամ Ազատյանը, Սամվել Ղուկասյանը և Արտակ Հովակիմյանը: