Կարևոր տեղեկություն ԱՄՆ վիզայի համար դիմած քաղաքացիների համար.դեսպանատուն

Վիզաներին առնչվող ձեր բոլոր հարցումները անհրաժեշտ է ներկայացնել նոր գործարկված Visa Navigator հարթակի միջոցով՝ https://ais.usvisa-info.com/en-am/niv/information/contact_us։

Visa Navigator հարթակում զետեղված են տեղեկություններ հարցազրույց պլանավորելու, վիզայի դիմում ներկայացնելու, արտահերթ հարցազրույց նշանակելու, հարցազրույցին ներկայացվող փաստաթղթերի և այլ թեմաների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Եթե հարթակում չեք կարողանում գտնել ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ապա հետևեք All Other Questions բաժնի ցուցումներին և կապ հաստատեք մեր մասնագետների հետ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ խնդրո առարկայի հստակ ձևակերպումը (subject line-ում) խիստ էական է հարցերին առավել արագ ընթացք տալու համար։