ԱԺ-ն հավանություն տվեց հանրային պաշտպանի ծառայություններից օգտվողների շրջանակն ընդլայնող նախագծին

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի նոր օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից:

 «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 86 «կողմ», 2 «դեմ», 4 «ձեռնպահ» ձայներ: 

Նախագծով առաջարկվում է «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը` շարադրել նոր խմբագրությամբ:  Օրենքով սահմանված կարգով հաստատված` զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս պետք է կարողանան օգտվել հանրային ծառայողի ինստիտուտից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։