Դա չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և խախտի ուժերի հավասարակշռությունը. Զախարովան՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական սերտ համագործակցության վերաբերյալ հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան թեմային անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:

«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն հաստատել գործընկեր երկրների հետ, բայց մենք ելնում ենք նրանից, որ դա չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում: Այս թեզը մենք պարբերաբար հասցնում ենք տարածաշրջանում մեր գործընկերներին: