Հնդկաստանում առաջին անգամ COVID-19-ի ավելի քան 300 հազար դեպք են հայտնաբերել մեկ օրում

Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել Է 314 հազար 835 մարդ. դա առավելագույն ցուցանիշն Է համավարակի ողջ ժամանակաշրջանում: Այդ մասին հաղորդում Է երկրի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մահվան դեպքերի թիվը նույնպես նորացրել Է առավելագույն ցուցանիշը՝ ավելի քան 2,1 հազար մարդ: Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել Է COVID-19-ի գրեթե 16 միլիոն դեպք, 184 հազար հիվանդ մահացել Է: Այժմ Հնդկաստանը վարակվածների թվով ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղն Է զբաղեցնում աշխարհում:

Հիվանդացության աճը Հնդկաստանում շարունակվում Է արդեն 41-րդ օրը: Այդ ժամանակաշրջանում COVID-19-ի դեմ բուժման ընթացակարգ անցնողների թիվը 135,9 հազարից հասել Է գրեթե 2,3 միլիոնի: Մեկ օրում ամենաշատ վարակվածներ հայտնաբերվել են Մահարաշտրայի նահանգում՝ 67,4 հազար: Նրան հաջորդում են Ութար-Փրադեշը՝ 33,1 հազար, Դելին՝ 24,6 հազար, Քառնաթաքան՝ 23,5 հազար եւ Քերալան՝ 22,4 հազար մարդ: Դրա հետ մեկտեղ Հնդկաստանում անցկացվում Է զանգվածային պատվաստում:

Միայն մեկ օրում ներարկում Է ստացել 2,2 միլիոն մարդ, պատվաստված անձանց ընդհանուր թիվը գերազանցել Է 132 միլիոնը: Ընդամենը երկրի իշխանությունները հավանություն են տվել երեք պատվաստանյութի՝ տեղական Covaxin-ին, AstraZeneca-ի պատվաստանյութի հնդկական տարբերակին, որը կրում Է Covieshield անդանումը, եւ ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ին (դրա մատակարարումները կսկսվեն մինչեւ ապրիլի վերջը, իսկ մայիսին արտադրությունը կմեկնարկի հենց Հնդկաստանում), տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստին: