«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի առաջ պայման են դրել

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի առաջ պայման են դրել
«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի առաջ պայման են դրել

Երեկ երեկոյան կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ վերջինս առաջարկել է Հովիկ Աբրահամյանին նշանակել ԱԺ նախագահի պաշտոնում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ըստ թերթի տեղեկությունների, Սերժ Սարգսյանը դեռ վերջնական դրական պատասխան չի տվել` փոխարենը պայման է դրել Հովիկ Աբրահամյանի առջև. նա պիտի ԲՀԿ-ի հետագա քայլերի պատասխանատվությունն անձամբ իր վրա վերցնի, որպեսզի ճակատագրական պահերին ԲՀԿ-ն անկանխատեսելի բաներ չանի:

«Նուն հուշագրի կամ համաձայնագրի տեքստի մասով էլի քննարկելու բաներ են մնացել: ԲՀԿ-ն ձգտում է, որ մինչև մայիսի 31-ը որևէ բան չհայտարարվի, և ԱԺ առաջին նիստը կայանա առանց կոալիցիոն համաձայնագրի: Մինչդեռ Սերժ Սարգսյանը չի համաձայնում», – գրում է թերթը:

© Medialab.am