Համաշխարհային բանկը կորոնավիրուսի դեմ պայքարում Ուկրաինային 150 մլն դոլար կհատկացնի

Համաշխարհային բանկը 150 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ի նշան օգնության կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բանկից հայտնել են, որ այդ միջոցները կօգնեն կանխել, հայտնաբերել ու արձագանքել սպառնալիքներին, որոնք ի հայտ են եկել կորոնավիրուսի համավարակի պատճառով, ինչպես նաև կաջակցեն Ուկրաինայի առողջապահական համակարգի ամրապնդմանը:

Մասնավորապես, միջոցներ են ուղղվելու պատվաստանյութերի նոր դեղաքանակներ ձեռքբերելու ուղղությամբ:

Համավարակի սկզբից մինչև օրս Ուկրաինայում  կորոնավիրուսով վարակվել է 3 մլն 553 հազար 817 մարդ, մահացել են՝ 90 հազար 789-ը: