Հակահամաճարակային հավելյալ սահմանափակումներ եվրոպական մի շարք երկրներում.«Ազատություն»

«Ազատություն»-ը գրում է.

Եվրոպական մի շարք երկրներ հավելյալ սահմանափակումներ են մտցնում՝ կորոնավիրուսի դեպքերի կտրուկ ավելացման ֆոնին։

Ակնկալվում է, որ այսօր Նիդերլանդների կառավարությունը կհայտարարի մասնակի լոքդաունի գնալու մասին։ Երկրում երեկ արձանագրվել է վարակի ավելի քան 16 հազար նոր դեպք, ինչն օրական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի բռնկումից ի վեր։

Ըստ լրատվամիջոցների՝ ակնկալվում է, որ երեք շաբաթով կփակվեն կինոթատրոնները, ռեստորանները և ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների խանութները, մարզական հանդիպումները կդադարեցվեն։

Դեպքերի աճը տեղի է ունենում՝ չնայած Հոլանդիայի չափահաս բնակչության ավելի քան 84 տոկոսը լիովին պատվաստված է:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում