Հրաժարական չեմ պատրաստվում տալ, դա կլինի փախուստ. Էրիկ Գրիգորյան

Հրաժարական չեմ պատրաստվում տալ, դա կլինի փախուստ. Էրիկ Գրիգորյան
Հրաժարական չեմ պատրաստվում տալ, դա կլինի փախուստ. Էրիկ Գրիգորյան

«Ամուլսարի հետ կապված հորդորում եմ քաղաքացիներին ոչ թե Facebook-ում հրապարակումներ անել, այլ դիմել իրավապահ մարմիններին»,- ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին:

Էրիկ Գրիգորյանի խոսքերով՝ կարծիքները կարող են տարբեր լինել, և դրանցից որոշները կարող են ընդունվել ի գիտություն:

Շրջակա միջավայրի նախարարը նշել է, որ կան կառույցներ, որոնց հետ իրենք ֆանտաստիկ հարաբերություններ ունեն, քանի որ այդ մարդիկ ունեն բնությունը պահպանելու շահ:

Էրիկ Գրիգորյանը, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե չի ցանկանում հրաժարական տալ, ասաց՝ ոչ: Նա նշեց, որ եթե հրաժարական տա, ապա դա կնշանակի փախուստ, գրում է shantnews.am-ը: