Հասմիկ Պապյանը նշանակվել է Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար․ Armtimes.com

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նշանակվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար։ Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանից։ Նա հայտնեց, որ դեռեւս հոկտեմբերին է այդ նշանակումն արել։

Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Հասմիկ Պապյանի գործունեության սկիզբն ամփոփվել է երեկ՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված համերգով։

«250 տարվա հեռավորությունից Բեթհովենի երաժշտության ու կյանքի մասին խորհելու, այդ արժեքներին այսօրվա դիտակետից նայելու առիթն ու վերապրումն ունեցանք։ Սիրելի դասախոսներ, կոնցերտմայստերներ, ուսանողներ, ստուդիայի բոլոր աշխատակիցներ, սիրելի Հասմիկ Պապյան, Հայկ Վարդանյան, այս դժվարին օրերին դուք ձեր գործով խոսեցիք այն մասին, որ ամենածանր ժամանակներում էլ հնարավոր է աշխատել, լսել եւ հարգել իրար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կոնսերվատորիայի ռեկտորը:

Մանրամասները՝ այստեղ