Ինչո՞ւ է ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալը ծառայությունը դադարեցնելու մասին զեկուցագիր ներկայացրել․ Պարզաբանում

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ գնդապետ Սամվել Հակոբյանը ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու մասին զեկուցագիր է ներկայացրել: Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել․

Այսօր հանրահավաքում հայտարարվել է, որ ծառայությունից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը։

Հայտնում ենք, որ այդ քայլի պատճառները, որոնք ներկայացվել են հանրությանը, չեն համապատասխանում իրականությանը։ Սամվել Հակոբյանը պաշտոնավարումը դադարեցրել է ծառայողական հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով։