Արարատ Միրզոյանի կինը կոչ է անում խանութներին տոպրակների արժեքը դարձնել 100 դրամ եւ հասույթն ուղղել զինծառայողների հիմնադրամին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, Ֆեյսբուքի էջում գրել է․

«Այսօր քայլելիս, երբ մտածում էի այն մասին, թե ինչպես պետք է մենք վերափոխվենք պատերազմից հետո` նպաստելու համար Հայաստանի և Արցախի` ամենասեղմ ժամկետներում վերականգմանը, երբ մտածում էի հանրային վարքագծի փոփոխության մասին, հանդիպակաց եկող մի երիտասարդ ձեռքի աղբը անհաղորդ դեմքով նետեց գետնին:Ու հասկացա. վարքագծի ու պատասխանատվության փոփոխությունը, ամեն քայլով պետությանը ոչ միայն չվնասելու այլև աջակցելու վարքագիծը պետք է սկսենք այսօրվանից: Եվ ամեն մի մանրուք կարևոր է:

❗️Եվ ուրեմն` կոչ եմ անում Հայաստանում գործող բոլոր մեծ սուպերմարկետների և խանութներին SAS Supermarkets, Yerevan City Supermarkets, PARMA Supermarkets, Նոր Զովք / Nor Zovq և այլ խանութներին👇🏻

‼️Վաղվանից կամ հնարավոր ամենասեղմ ժամկետներում պոլիէթիլենային տոպրակների արժեքը դարձրեք 100 դրամ` գոյացած ամբողջ հասույթը ուղղելով զինծառայողների հիմնադրամին: Այդպիսով ոչ միայն գումարը կուղղենք պետությանը, այլև տարեց տարի կնվազեցնենք վտանգավոր աղբի թափոնը: ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ձեռք բերել կտորի տոպրակներ: Ի դեպ` դրանցից շատերի վաճառքից գոյացած հասույթը այսօր ևս ուղղվում է Արցախին:

‼️‼️Տարածեք սա` ձևակերպելով որպես հանրային պահանջ»: