Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, գրում է Factor.am-ը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսության, էներգետիկայի և անվտանգության ոլորտում։ Ըստ ադրբեջանական կողմի տեղեկատվության՝ Բայրամովը տեղեկացրել է Բլինքենին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական վերջին սահմանային լարվածության, Արցախի գրավյալ տարածքներում վերականգնողական աշխատանքների մասին։
«Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու գլոբալ հարցեր»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։