Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են անկել․ EcoNews.am

Երևանի կենդանաբանական այգում պահվող ուղտերից մեկն անկել է: Հստակ պատճառները դեռևս անհայտ են: Այս մասին հայտնում է EcoNews.am-ը։ Նշվում է, որ երկսապատավոր երկու ուղտերը (Camelus bactrianus) Երևանի կենդանաբանական այգու հնաբնակներից են:

Այժմ այս տեսակը IUCN չափանիշների համապատասխան գտնվում է կրիտիկական վիճակում (CR) և հանդիպում է միայն Ասիայի երկու երկրներում՝ Չինաստանում և Մոնղոլիայում: Նրանք շատ քիչ քանակությամբ ապրում են նաև Ռուսաստանում: Վայրի վիճակում հազվադեպ են հանդիպում և պաշտպանության տակ են առնված։

Վերջին երկու ամսվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգում ևս մի քանի տեսակ կենդանի էր անկել․ խոճկորներ, փասիան, մողես: Այս մասին Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքէջում որևէ տեղեկություն առկա չէ։