Շտապօգնության մեքենաներով ոստիկանական ուժեր տեղափոխելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ «Շտապբուժօգնություն»

Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ մեքենաներով ոստիկանական ուժեր տեղափոխելու մասին համացանցում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Մեր անձնակազմը եւ մեր մեքենաները զբաղվում են բացառապես իրենց լիազորություններից բխող գործունեությամբ»։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները սոցցանցերում տարածում էին հայտարարություններ, թե այսօր փողոցները փակելու ակցիայի ժամանակ շտապ օգնության մեքենաներով ոստիկաններ են տեղափոխվել։