Վրաստանում լիարժեք պատվաստվել է բնակչության 27.5%-ը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, նախորդ օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 27-ին, կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 11 421 մարդ, հայտնում է Ալիք Մեդիան։

Վերջին շաբաթվա ընթացքում օրական տվյալները չեն հասնում 15 հազարին: Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը դրական արդյունքի հասնելու համար պարտադիր է համարում օրական 25 000-30 000 պատվաստումը:

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի 15-ին: Մինչ օրս իրականացվել է 1 760 878 պատվաստում: Մեկ չափաբաժնով պատվաստվել է 975 028 մարդ, չափահաս բնակչության 34.3%-ը: Լիովին պատվաստվել է 785 850  մարդ, չափահաս բնակչության 27.5%-ը:

Վարակաբանների կարծիքով, հասարակության իմունացման համար անհրաժեշտ է, որ պատվաստված լինի բնակչության 60%-ը: