Ժոնգտոնգ գործարանում եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երեւան հասցնելու համար․ Մարության․ տեսանյութ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

Ժոնգտոնգ գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երեւան հասցնելու համար:

Հիշեցնեմ, որ 211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների մատակարարումը կսկսվի այս տարվա աշնանը: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսում ենք ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին:Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը: