«Սպուտնիկ V»-ն Սան Մարինոյում ցույց է տվել հարյուր տոկոսին մոտ արդյունավետություն

Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը Սան Մարինոյում ցույց Է տվել, որ դրա արդյունավետությունը մոտենում Է 100 տոկոսի՝ գերազանցելով հրապարակված գիտական հետազոտությունների արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է առողջապահության եւ սոցիալական ապահովության հարցերի գծով հանրապետության պետական քարտուղար (նախարար) Ռոբերտո Չավատան:

Նա հիշեցրել Է, որ պատվաստումների մեծ մասը երկրում անցկացվել Է «Սպուտնիկ V»-ի օգնությամբ, որի կիրառումը դարձել Է երկու հետազոտությունների առարկա, որոնք Սան Մարինոյի իշխանությունների կողմից անցկացվել են Բոլոնիայի համալսարանի եւ Հռոմի Լաձարո Սպալանցանիի անվան վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ: Պետքարտուղարը ճշտել Է, որ երկրորդ հետազոտությունը կապված Է պատվաստումից հետո օրգանիզմում հակամարմինների քանակական եւ որակական գնահատման հետ:

«Ներկայում մենք դեռեւս չունենք որոշակի տվյալներ, հետազոտությունը դեռ գործընթացի մեջ Է: Այն տվյալները, որոնք մենք ստացել ենք, խոսում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության մասին, որն ավելի բարձր Է, քան Lancet հանդեսում եւ մյուս հայտնի գիտական հանդեսներում հրապարակված հետազոտությունների տվյալները: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ պատվաստանյութի երկրորդ չափաբաժնից երեք շաբաթ անց «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը մոտ Է 100 տոկոսին»,-ասել Է Չատավան՝ հանդես գալով առցանց խորհրդաժողովում, որը նվիրված Է եղել Սան Մարինոյում պատվաստման արշավին:

«Սպուտնիկ V» պատվաստանյութն արդեն հավանություն Է ստացել ավելի քան 3,2 միլիարդ ընդհանուր բնակչությամբ 60 երկրներում: Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանությունների քանակով «Սպուտնիկ V»-ն աշխարհում զբաղեցնում Է երկրորդ տեղը: Պատվաստանյութի արդյունավետությունը, ըստ պատվաստում ստացած 3,8 մլն ռուսաստանցիների անալիզի տվյալների արդյունքների, կազմել Է 97,6 տոկոս. դա ավելի բարձր ցուցանիշ Է, քան այն տվյալները, որոնք ավելի վաղ հրապարակվել Էին The Lancet բժշկական հանդեսի կողմից (91,6%), հաղորդել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Գամալեյայի անվան ԳՀԿ-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: