Աստղիկ ԲԿ-ում երրորդ անգամ լյարդի փոխպասվաստում է կատարվել

Աստղիկ բկ-ում տեղի ունեցավ թվով երրորդ լյարդի փոխպասվաստումը։ Փոխպատվաստմանը մասնակցել է ուժեղ և մեծ մասնագիտական թիմ՝ Մոսկվայի Բուռնազյանի անվան կենտրոնի հայտնի հայ պրոֆեսոր՝ Ս. Ոսկանյանի և Աստղիկ բկ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանի գլխավորությամբ։

Բժշկական կենտրոնից հայտնում են, որ թե դոնորը և թե ռեցիպիենտը անցել են երկար նախավիրահատական ուղի, որի ընթացքում մեծ աշխատանք ենք կատարել ռադիոլոգները և լյարդաբանները, վիրահատական ընթացքը և հետվիրահատական շրջանը վարում են կենտրոնի փորձառու վիրաբույժները, անեսթեզիոլոգ-ռեանիմոտոլոգները։

Այցի ընթացքում պրոֆեսոր Ոսկանյանի մոտ հերթական զննում անցան նաև նախկինում վիրահատված պացիենտները։