Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանական նախաձեռնությամբ կողմի հուլիսի 21-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը։

Նշվում է, որ նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները։

Կողմերը նաև պայմանավորվել են հետագա շփումների մասին։