Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի մատուցում ներգաղթային ու ոչ-ներգաղթային վիզաների տրամադրման ծառայություններ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

«Հարգելի հետևորդներ, ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս չի մատուցում ներգաղթային ու ոչ-ներգաղթային վիզաների տրամադրման ծառայություններ։ Մենք կփորձենք հնարավորինս շուտ վերսկսել այս ծառայությունների մատուցումը, սակայն այս պահին հստակ ժամկետներ չենք կարող նշել։

Հյուպատոսական հարցազրույցների նշանակումը հնարավոր դառնալուն պես մեր Հյուպատոսական ծառայությունն ուղղակիորեն կապ կհաստատի դիմողների հետ։ Վիզաների հետ կապված ձեր հարցադրումները դեսպանատան հրապարակումների մեկնաբանություններում խնդրում ենք չգրել. դրանք ուղարկեք անմիջապես մեր Հյուպատոսական ծառայության էլ․ փոստով»։