Թբիլիսիում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Թբիլիսիի կենտրոնում գտնվող Մեծ համերգասրահի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։

«Մենք լսեցինք բարձր պայթյունը, թե ինչ է տեղի ունեցել, դեռ չգիտենք։ Անմիջապես ոստիկաններ են եկել», – այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի ականատեսը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: