27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը՝ ինքնամեկուսացման մեջ

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ինչպես նշել էի նախորդ գրառման մեջ` հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:

27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ»: