Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Գեղարքունիքի մարզպետարանը հավաքագրում է կամավորներ

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Գեղարքունիքի մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ:

Այս մասին նշված է Գեղարքունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։

«Խնդրում ենք [email protected] էլ. հասցեին կամ Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջին անձնական նամակով ուղարկել հետևյալ տվյալները.

անուն, ազգանուն, տարիք
հեռախոսի համար, համայնք
մասնագիտություն ( կամ որևէ հմտություն, որով կարող եք աջակցել տարատեսակ աշխատանքների իրականացմանը)

Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ:

Նշենք, որ կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր:

Խնդրում ենք Ձեր տվյալներն ուղարկել ամբողջական և հնարավորինս Էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում կարող եք զանգահարել ( Ս. Դվոյանին) 093 23 49 59 հեռախոսահամարով և գրանցվել»: