Վթարվել է Արզնի-Երևան մայրուղային ջրատարը, ինչի հետևանքով Երևանի մի շարք թաղամասեր ջուր չունեն

Արզնի-Երևան մայրուղային ջրատարը վթարել է հարակից բարձունքից պոկված մեծ ժայռաբեկորը: Արզնիի ջրաղբյուրի սանիտարական գոտում ողջ գիշեր շարունակվել է վթարված մայրուղային ջրատարի վերանորոգումը

«Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ մոտ 6-7 ժամ կպահանջվի աշխատանքների ավարտի համար: Այնուհետև ջրատարը կվերաշահագործվի, որից հետո մի քանի ժամվա ընթացքում աստիճանաբար կվերականգնվի Արաբկիրի, Կենտրոնի և Էրեբունու սպառողների ջրամատակարարումը: