Որոշ ձեւակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել. Փաշինյանը՝ Հայկ Մարությանի խոսքերի մասին

Որոշ ձեւակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել. Փաշինյանը՝ Հայկ Մարությանի խոսքերի մասին
Որոշ ձեւակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել. Փաշինյանը՝ Հայկ Մարությանի խոսքերի մասին

«Որոշ ձեւակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել»,-ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ անդրադառնալով օրերս Հայկ Մարությանի աղմկահարույց ելույթին ասել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ աղբյուրի, «ՀԺ»-ի լրագրողը վարչապետին խնդրել է մեկնաբանել ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսքերը՝ սեւերի եւ սպիտակների ճամբարների հետ կապված:

«Մասնավորապես, վարչապետից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայկ Մարությանի հայտարարությունը Սերժ Սարգսյանի «որքան ուզեմ՝ կխփեմ» ոճի մեջ չէր, երբ ասում է, որ մեր թիմի դեմ խաղ չկա»,-գրում է «ՀԺ»-ն:

Ի պատասխան Փաշինյանը պատասխանել է.

«Ես կարծում եմ, թյուրըմբռնում կա: Գուցե Հայկ Մարությանն էլ է ընդունել, որ որոշ ձեւակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել: Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական հայտարարություն  պետք է տեղավորվի սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ: Մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սեւի ու սպիտակի»: