Սյունիքում կորոնավիրուսով հիվանդների թիվը 51-ն է, որից բաժվել են 24-ը

Սյունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

Ընդհանուր՝ 51 հաստատված դեպք, որից վերջին օրերին՝ 26 դեպք:

➡️24 հոգի բուժվել է,

➡️27 հոգի բուժում է ստանում, որից՝

❗️19 հոգի՝ Քաջարանից,

❗️5 հոգի՝ Գորիսից,

❗️2 հոգի՝ Կապանից,

❗️1 հոգի՝ Մեղրիից։

Մեղրիի հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել էր դեռեւս ապրիլի 1-ին, նա ունի ուղեկցող հիվանդություններ եւ գտնվում է Երեւանում՝ բժիշկների հսկողության տակ:

❗️Հարգելի՛ քաղաքացիներ, ներկայումս արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի ու մի շարք այլ սահմանափակումներ դադարել են գործել, բայց համավարակի վտանգը շարունակում է մնալ, ուստի կարեւոր է յուրաքանչյուրիդ բարձր գիտակցությունը, կարգապահությունն ու պատասխանատու վերաբերմունքը․ շարունակե՛ք խստորեն պահպանել անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները։

❗️Հորդորում եւ պահանջում ենք համապատասխան մարմինների ցուցումով ինքնամեկուսացված անձանց՝ պահպանել ինքնամեկուսացման կանոնները եւ խստորեն հետեւել պահանջներին՝ չվտանգելով այլոց առողջությունը:

❗️Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր բուժաշխատողներին՝ իրենց ջանքերի համար եւ հիշեցնում բժշկական հաստատությունների ղեկավար անձնակազմին, որ անձնական պատասխանատվություն են կրում բուժանձնակազմի շրջանում վարակի տարածման կանխարգելման հարցում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ‼️‼️‼️——————————————————————–Հարգելի՛…

Gepostet von Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration am Freitag, 8. Mai 2020